Սկիզբ -  Մեր մասին -  Կապ    
       
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
         Թանգարանային մարքեթինգ
 

«Ակադեմիքս Թիմ» բիզնես-խորհրդատվական ընկերության հիմնադիր եւ տնօրեն Լիլիթ Ճուղուրյանի հարցազրույցը  Մեդիամաքս գործակալության Banks.am պորտալին

- Հարցազրույցին պատրաստվելիս՝ հանդիպեցի տեղեկատվության ձեր ընկերության կողմից  կատարած աշխատանքի մասին, որն ուղղված էր  Հայաստանի թանգարաններին: Մանրամասնեք, խնդրում եմ, ինչի՞ մասին է խոսքը:  

- Վերջերս շուկային առաջարկեցինք մարքեթինգային ծառայությունների նոր փաթեթ՝ նախատեսված մշակութային ոլորտում գործունեություն ծավալող հաստատությունների համար: Դրանք են՝ հանրային, մասնավոր պատկերասրահները եւ թանգարանները, ինչպես նաեւ անհատ արվեստագետները: Կազմակերպվեցին մի շարք խորհրդատվական բնույթի մասնագիտական վերապատրաստման դասընթացներ: Ներկայացվեցին միջազգային պրակտիկայում այսօր կիրառվող մարքեթինգային այն գործիքները, որոնց օգտագործումը կբերի հաստատությունների գործունեության առավելագույն բարելավմանը: Այն է՝ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը թանգարաններում եւ պատկերասրահներում՝ որպես ցուցանմուշների հետազոտման եւ այցելուների սպասարկման նոր չափանիշ:

Ներկայացվեցին մարքեթինգային միջոցառումներ՝ ուղղված տեղական եւ միջազգային այցելուների ներգրավմանը, թանգարանները դիտարկելով որպես քաղաքային կյանքի, երկրի տնտեսության, տուրիզմի զարգացման բաղկացուցիչ տարր:

Թանգարանային մարքեթինգ դասընթացի մասնակիցների կարծիքները
Նոյեմի Անդրեասյան
Անսպասելի սեմինար էր… Մի շնչով անցավ: Նույնիսկ ընդմիջման կարիք չկար: Շատ ինտերակտիվ էր ու հագեցած: Մեծ բավականություն ստացա. նյութը հետաքրքիր էր մատուցվում, բովանդակալից էր, օրինակները կենդանի ու հստակ: Ու այնքան ճիշտ էին ընտրված օրինակները…
Մինչ այժմ նմանատիպ սեմինարների, թրեյգնինգների շատ եմ մասնակցել, հիմնականում 10-20 տոկոս արդյունավետություն եմ գրանցել, քանի որ կամ ներկայացվող նյութն արդեն ծանոթ էր, նորություն քիչ էր ասվում կամ էլ բանախոսը խոսում էր ոչ թե բուն նյութի մասին, այլ ամեն ինիչի, ինչը որևէ կերպ կապ ուներ դրա հետ: Հաճախ է պատահում, որ ամբողջ ընթացքում խոսում են, թե ինչի մասին են խոսելու ու վերջում քիչ բան են ներկայացնում:
Թեման ինձ շատ հետաքրքիր էր: Համարյա վստահ էի, որ քիչ բան եմ ստանալու, բայց այդ քչի համար էլ գնացի: Սակայն ստացա շատ ավելին, քան ակնկալում էի: Շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին ու հատկապես՝ Լիլիթ Ճուղուրյանին:

Սոֆյա Սարյան Գլխավոր ֆոնդապահ
Կազմակերպության անվանում՝ Մ.Սարյանի տուն-թանգարան

Ակադեմիքս Թիմի կողմից անցկացվող դասընթացները համարում եմ կարևոր խթան Հայաստանի տարբեր ոլորտների ճիշտ և քաղաքակիրթ զարգացման համար: Ամեն մի ղեկավար իր ոլորտը առաջ տանելու նպատակով կարիք ունի այսպիսի պարզ և պրակտիկ խորհուրդների:

Ծովինար Տարախչյան, հանրային կապերի գծով կառավարիչ,  " ICLT - International Center of Languages and Training"
Մասնակցել եմ բացառիկ դասընթացի, որտեղ Ակադեմիքս Թիմը տվեց հստակ պատկերացում աշխարհի թանգարանների և պատկերասրահների մարքեթինգի մասին: Վերջինս շատ հատուկ դաշտ է, պահանջում է հատուկ մոտեցում, արդյունքում այս մարքեթինգային դասընթացը հատուկ նախագծված և մշակված ձևաչափով ապահովում է տեղեկատվության լիարժեք փոխանցում: Դասընթացի ընթացքում ներկայացված գործնական, պրակտիկ օրինակները լիովին օգնեցին ինձ հասկանալ մարքեթինգային գործիքաշարերը: Շնորհակալ եմ Ակադեմիքս Թիմին !!
Լիլիթ Սոխակյան, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հանրային կապերի և մարքեթինգի համակարգող
Շնորհակալ եմ նման գիտելիքների, հարուստ փորձի և բազմատեսակ հետաքրքիր նորությունների փոխանցման համար:

Աննա Խաչատրյան, ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ
Հրաշալի, բովանդակալից, ուսուցողական դասընթաց էր: Շնորհակալություն

  Սկիզբ -  Մեր մասին -  Կապ
                      Developed by Akademix Team  -  Webmaster  -   Akademix Team  2009 - All Rights Reserved