Սկիզբ -  Մեր մասին -  Կապ    
       
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
         Մեր մասին
 

Մեր ընկերությունը գործում է 2009 թվականի Մայիսի 8-ից։
Ընկերության ստեղծման նպատակն է օժանդակել փոքր և միջին, ինչպես նաև խոշոր ձեռնարկությունների բիզնեսի օպտիմալ կառավարմանը։
Այդ նպատակով մատուցվում են համապատասխան ծառայություններ հետևյալ հիմնական ուղղություններով`
մարքեթինգ, մերչենդայզինգ և մենեջմենթ։ Մատուցվող ծառայությունների հիմքում դրված են լուրջ և խորը ուսումնասիրություններ, ուր հաշվի են առնված ինչպես համաշխարհային, այնպես էլ տեղական շուկաների առանձնահատկությունները։
Բիզնես խորհրդատվությունները բազմազան են, սկսած նոր կազմակերպվող ձեռնարկության ներկայացումից մինչև գործող ձեռնարկությունների գործունեության արդյունավետության բարձրացում։ Այդ կապակցությամբ մատուցվում են նաև մասնագիտական վերապատրաստման դասընթացներ վերը նշված ուղղություներով` անհատական և կորպորատիվ ձևաչափերով։

Հիմնադիր և տնօրեն: Լիլիթ Ճուղուրյան View Lilit Tshughuryans profile on LinkedIn

Մեր ձեռբերումները, հավաստագրերը և մրցանակները գործարար ոլորտում

 «Իմ հաջողության գաղտնիքը» գրքույկ 2016թ., Երևան

 «Իմ գաղտնիքը» խորագրով գրքույկ 2015 թվականի «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխության մրցանակակիր կանանց հաջողության պատմությունների մասին, այդ թվում նաև «Իմ հաջողության գաղտնիքը» խորագրով հոդված Ակադեմիքս Թիմ ընկերության և հիմնադրի մասին:

«Պատվոգիր և խրախուսական մրցանակ», 7 Ապրիլ, 2015թ., Երևան

Տրվում է Լիլիթ Ճուղուրյանին ՀՀ վարչապետի  «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխության շրջանակներում Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի կողմից խրախուսական մրցանակ ստանալու առիթով:

ՀՀ ԿԻՆ ՁԵՌՆԵՐԵՑ ԴԵՍՊԱՆ, Վկայական, .Հոկտեմբերի 15,2012թ,Երևան

2012թ. հոկտեմբերի 15-ին «Կանանց ձեռներեցության զարգացում ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում, Համահայկական երիտասարդական կենտրոնում կայացավ «ՀՀ ԿԻՆ ՁԵՌՆԵՐԵՑ ԴԵՍՊԱՆ» մրցույթի մրցանակաբաշխությունը:  Համաձայն վկայականի Լ.Ճուղուրյանը ճանաչվում է որպես ՀՀ Կին Ձեռներեց Դեսպան: Մանրամասները՝  «Կին ձեռներեց»
ցանցում:

  Սկիզբ -  Մեր մասին -  Կապ
                      Developed by Akademix Team  -  Webmaster  -   Akademix Team  2009 - All Rights Reserved